Կռապաշտություն Կուռքերին երկրպագելը կամ որևէ բանի չափազանց կապված կամ նվիրված լինելը: Իմ առաջ ուրիշ աստվածներ չունենաս, Ել. Ի.3 (Մոսիա 12.35; 13.12–13). Եթե ուրիշ աստվածների հետևից գնաս, անպատճառ կկորչես, Բ Օր. Ը.19. Անհնազանդությունն անօրինության և կռապաշտության պես է, Ա Թագ. ԺԵ.23. Դու քեզ հայտնի ես դարձրել մեկ ուրիշին, բայց ոչ ինձ, Ես. ԾԷ.8. Արծաթի ու ոսկի աստվածներին փառավորեցիր, Դան. Ե.23. Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային, Մատ. Զ.24. Ագահությունը կռապաշտություն է, Կող. Գ.5. Որդյակներ, պահեք ձեր անձերը կուռքերից, Ա Հովհ. Ե.21. Վա՜յ նրանց, ովքեր պաշտում են կուռքերի, 2 Նեփի 9.37. Նեփիի ժողովրդի կռապաշտությունն էր նրանց վրա բերում իրենց պատերազմներն ու կործանումները, Ալմա 50.21. Ամեն մարդ քայլում է իր իսկ աստծո պատկերի հետևից, ՎևՈՒ 1.16. Թող նրանք աշխատեն իրենց սեփական ձեռքերով, որպեսզի որևէ կռապաշտություն չլինի, ՎևՈՒ 52.39. Աբրահամի հայրը հեռու էր տարվել կռապաշտությամբ, Աբր. 1.27.