Սատանան: Դևն արդարության և այն մարդկանց թշնամին է, որոնք ջանում են կատարել Աստծո կամքը: Նա բառացիորեն Աստծո հոգեղեն զավակն է, և մի ժամանակ իշխանություն ունեցող հրեշտակ է եղել Աստծո ներկայության մեջ (Ես. ԺԴ.12; 2 Նեփի 2.17): Ինչևիցե, նախամահկանացու կյանքում նա ապստամբեց և Հոր հոգեղեն զավակների մեկ երրորդ մասին համոզեց իր հետ ապստամբել (ՎևՈՒ 29.36; Մովսես 4.1–4; Աբր. 3.27–28): Նրանք դուրս գցվեցին երկնքից, նրանց մերժվեց մահկանացու մարմիններ ստանալու և մահկանացու կյանքով ապրելու հնարավորությունը, և նրանք հավերժ նզովված կլինեն: Այն ժամանակից ի վեր, երբ դևը դուրս է գցվել երկնքից, նա շարունակ ձգտում է բոլոր տղամարդկանց և կանանց մոլորեցնել ու հեռացնել Աստծո գործից, որպեսզի ողջ մարդկությանը դարձնի իր նման թշվառ (Հայտ. ԺԲ.9; 2 Նեփի 2.27; 9.8–9):
Դևի եկեղեցին
. Ամեն մի չար և աշխարհիկ կազմակերպություն երկրի վրա, որը խեղաթյուրում է մաքուր և կատարյալ ավետարանը և կռվում է Աստծո Գառի դեմ: