Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովհաննես՝ Զեբեդեոսի որդի


Հովհաննես՝ Զեբեդեոսի որդի

Տասներկու Առաքյալներից մեկը Նոր Կտակարանում, Զեբեդեոսի որդին և Հակոբոսի եղբայրը: Իր կյանքի սկզբնական շրջանում նա ձկնորս էր (Մար. Ա.17–20): Հավանաբար, նա Հովհաննես Մկրտչի այն անանուն առաքյալն է, որի մասին նշված է Հովհաննես Ա.40-ում: Ավելի ուշ նա կանչվեց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ (Մատ. Դ.21–22; Ղուկ. Ե.1–11): Նա է գրել Հովհաննեսի Ավետարանը, երեք թղթերը և Հայտնության գիրքը: Նա այն երեքից մեկն էր, որոնք Տիրոջ հետ էին Հայրոսի աղջկան կենդանացնելիս (Մար. Ե.35–42), Կերպարանափոխման սարում (Մատ. ԺԷ.1–9) և Գեթսեմանիում (Մատ. ԻԶ.36–46): Իր գրություններում նա իրեն դիմում է, որպես աշակերտ, որին Հիսուսը սիրում էր (Հովհ. ԺԳ.23; ԻԱ.20) և որպես «մյուս աշակերտ» (Հովհ. Ի.2–8): Հիսուսը նրան և նրա եղբորը կոչում էր նաև Բաներեգես՝ «որոտմունքի որդիք» (Մար. Գ.17): Խաչելության և հարության պատմությունների մեջ նա հաճախ է ակնարկվում (Ղուկ. ԻԲ.8; Հովհ. ԺԸ.15; ԺԹ.26–27; Ի.2–8; ԻԱ.1–2): Ավելի ուշ Հովհաննեսն աքսորվեց Պատմոս, որտեղ նա գրեց Հայտնության գիրքը (Հայտ. Ա.9):

Վերջին օրերի հայտնություններում Հովհաննեսի անունը հաճախ է հիշատակվում (1 Նեփի 14.18–27; 3 Նեփի 28.6; Եթեր 4.16; ՎևՈՒ 7; 27.12; 61.14; 77; 88.141): Այդ հատվածները հաստատում են Հովհաննեսի աստվածաշնչային արձանագրությունները, և նաև օգնում են ըմբռնել նրա մեծությունը և այն աշխատանքի կարևորությունը, որը Տերը տվել էր, որ նա կատարի երկրի վրա Նոր Կտակարանի ժամանակներում և վերջին օրերին: Վերջին օրերի սուրբ գրքերը պարզաբանում են, որ Հովհաննեսը չմահացավ, այլ նրան թույլ տրվեց մնալ երկրի վրա՝ որպես սպասավոր ծառա, մինչև Տիրոջ երկրորդ գալուստը (Հովհ. ԻԱ.20–23; 3 Նեփի 28.6–7; ՎևՈՒ 7):

Հովհաննեսի թղթերը

Չնայած որ այս երեք թղթերի հեղինակն իրեն չի նշում անունով, գրվածքի լեզուն այնքան է նման Հովհաննես Առաքյալի լեզվին, որ բոլոր երեքն էլ ենթադրվում է, որ նա է գրել:

Ա Հովհաննես Ա գլուխը Սրբերին հորդորում է հաղորդակցվել Աստծո հետ: Բ գլուխը շեշտում է, որ Սրբերն Աստծուն ճանաչում են հնազանդությամբ, և նրանց հորդորում է չսիրել աշխարհը: Գ գլուխը բոլորին կոչ է անում դառնալ Աստծո զավակները և սիրել միմյանց: Դ գլուխը բացատրում է, որ Աստված սեր է և բնակվում է նրանց մեջ, ովքեր սիրում են նրան: Ե գլուխը բացատրում է, որ Սրբերը ծնվում են Աստծուց՝ Քրիստոսի հավատքի միջոցով:

Բ Հովհաննեսը նման է Ա Հովհաննեսին: Նրանում Հովհաննեսը ցնծում է «ընտրյալ տիկնոջ» երեխաների հավատարմության համար:

Գ Հովհաննեսը Գայիոս անունով մի անձնավորության գովաբանում է նրա հավատարմության համար և այն մարդկանց օգնելու համար, ովքեր սիրում են ճշմարտությունը:

Հովհաննեսի ավետարանը

Նոր Կտակարանի այս գրքում Հովհաննես Առաքյալը վկայել է, որ (1) Հիսուսը Քրիստոսն է, կամ Մեսիան, և որ (2) Հիսուսն Աստծո Որդին է (Հովհ. Ի.31): Հիսուսի կյանքից ընտրված դրվագները, որոնք նա նկարագրում է, զգուշորեն ընտրված և դասավորված են՝ աչքի առաջ ունենալով այդ նպատակը: Գիրքը սկսվում է Քրիստոսի նախամահկանացու գոյության և դիրքի մասին հայտնելով. նա Աստծո մոտ էր, նա Աստված էր, և նա բոլոր բաների ստեղծողն էր: Նա ծնվեց մարմնում՝ որպես Հոր Միածին Որդի: Հովհաննեսը Հիսուսի ծառայության ընթացքը նկարագրում է՝ մեծապես շեշտելով նրա աստվածայնությունը և նրա հարությունը մեռելներից: Նա հստակ ձևով պնդում է, որ Հիսուսն Աստծո Որդին է, ինչը հաստատվում է հրաշքներով, վկաներով, մարգարեներով և Քրիստոսի սեփական ձայնով: Հովհաննեսն ուսուցանում է, հակադրելով լույսը և խավարը, ճիշտը և սխալը, բարին և չարը, Աստծուն և դևին: Հավանաբար, ուրիշ ոչ մի այլ հիշատակարանում այդքան պարզորոշ չի հռչակվում Հիսուսի սրբությունը և հրեա ղեկավարների անհավատությունը:

Հովհաննեսը հիմնականում նկարագրել է Քրիստոսի ծառայությունը Հուդայում, հատկապես նրա մահկանացու ծառայության վերջին շաբաթը, մինչդեռ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը հիմնականում նկարագրել են նրա ծառայությունը Գալիլեայում: Այս ավետարանի միջից շատ հարցեր պարզաբանվել են վերջին օրերի հայտնություններով (ՎևՈՒ 7 և ՎևՈՒ 88.138–141):

Գլուխների ընդհանուր տեսության համար, Տե՛ս «Ավետարաններ» թեման:

Հայտնության գիրքը