Վստահություն Տե՛ս նաև Ապավինել; Հավատ, Հավատալ; Հավատք Համոզվածություն, հավաստիություն, հույս և հավատք ունենալ մեկի հանդեպ, հատկապես Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Լավ է Տիրոջն ապավինել, քան վստահությունը մարդու վրա դնել, Սաղ. ՃԺԸ.8. Տերը կլինի քո հույսը, Առակ. Գ.26. Որ երբ Քրիստոսը հայտնվի, մենք կարողանանք վստահություն ունենալ, Ա Հովհ. Բ.28. Ամբարիշտ Նեփիացիները կորցրել էին իրենց զավակների վստահությունը, Հակոբ 2.35. Այն ժամանակ քո վստահությունը կամրապնդվի Աստծո ներկայության մեջ, ՎևՈՒ 121.45.