Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Տիմոթեոս՝ Թուղթ Առ


Տիմոթեոս՝ Թուղթ Առ

Երկու գիրք Նոր Կտակարանում. Սկզբում երկուսն էլ նամակներ էին, որոնք Պողոսը գրել էր Տիմոթեոսին:

Ա Տիմոթեոս

Առաջին թուղթը Պողոսը գրել է իր առաջին բանտարկությունից հետո: Նա Տիմոթեոսին թողել էր Եփեսոսում, հետագայում վերադառնալու մտադրությամբ (Ա Տիմ. Գ.14): Սակայն Պողոսը զգացել էր, որ ինքը հնարավոր է ուշանա, ուստի գրեց Տիմոթեոսին, հավանաբար, Մակեդոնիայից (Ա Տիմ. Ա.3), որպեսզի խորհուրդներ տա և քաջալերի նրան՝ իր պարտականությունները կատարելիս:

Ա գլխում Պողոսի ողջույններն են և նաև նրա հրահանգներն այն խենթ մտահայեցողությունների մասին, որոնք ներթափանցում էին Եկեղեցի: Բ–Գ գլուխներն ուղղություններ են տալիս հասարակական երկրպագության մասին և ծառայողների հատկանիշների և վարքի մասին: Դ–Ե գլուխներում նկարագրվում է վերջին օրերի ուրացությունը և Տիմոթեոսին խորհուրդ է տրվում, թե ինչպես ծառայի նրանց, ում առաջնորդում է: Զ գլուխը հավատարմություն ցուցաբերելու և աշխարհիկ հարստություններից խուսափելու հորդոր է:

Բ Տիմոթեոս

Երկրորդ նամակը Պողոսը գրել է իր երկրորդ բանտարկության ժամանակ, իր նահատակությունից ոչ շատ առաջ: Դրանք Առաքյալի վերջին խոսքերն են և ցույց են տալիս այն զարմանահրաշ քաջությունն ու վստահությունը, որով նա դիմավորում էր մահը:

Ա գլխում Պողոսի ողջույններն ու պատգամն են Տիմոթեոսին: Բ–Գ գլուխներում տրվում են տարբեր զգուշացումներ և ուղղություններ՝ կոչ անելով դիմակայել գալիք վտանգները: Դ գլուխը պատգամ է Պողոսի ընկերներին, որտեղ խորհուրդ է տրվում, թե ինչպես վարվել ուրացածների հետ: