Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Պողոս


Պողոս

Առաքյալ Նոր Կտակարանում: Պողոսի եբրայական անունը Սողոս էր, և նա կրում էր այդ անունը մինչև հեթանոսների մեջ իր առաքելությունն սկսելը: Նախկինում նա հալածել էր Եկեղեցին, բայց Հիսուս Քրիստոսի տեսիլքը տեսնելուց հետո դարձի էր եկել դեպի նրա ճշմարտությունը: Պողոսը գնաց միսիոներական երեք մեծ ճամփորդության և շատ նամակներ գրեց Սրբերին: Այդ նամակներից տասնչորսը կազմում են այսօրվա Նոր Կտակարանի մի մասը: Վերջ ի վերջո, որպես բանտարկյալ՝ նրան տարան Հռոմ և նա սպանվեց, հավանաբար, Ք.ծ.հ. 65 թվականի գարնանը: