Դատավորաց Գիրքը
Գիրք Հին Կտակարանում: Դատավորաց գիրքն Իսրայելացիների վերաբերյալ է՝ Հեսուի մահից մինչև Սամուելի ծնունդը:
Ա–Գ գլուխները նախաբան են Դատավորաց ողջ գրքի համար: Դրանք բացատրում են, որ քանի որ Իսրայելացիները դուրս չքշեցին իրենց թշնամիներին (Դատ. Ա.16–35), Իսրայելացիները պետք է կրեն դրա հետևանքները. հավատքի կորուստ, անհավատների հետ ամուսնություն և կռապաշտություն: Գ–Ե գլուխները պատմում են Դեբորայի և Բարակի փորձառությունների մասին, որոնք Իսրայելին ազատեցին Քանանացիներից: Զ–Ը գլուխները հավատք ամրացնող պատմություններ են Գեդեոնի մասին, որին Տերն օրհնեց, որ Իսրայելին ազատի Մադիանացիներից: Թ–ԺԲ գլուխներում մի քանի տարբեր տղամարդիկ ծառայում են որպես դատավորներ Իսրայելում, որը մեծամասամբ ուրացության մեջ էր և ճնշման տակ: ԺԳ–ԺԶ գլուխները պատմում են Սամսոնի՝ վերջին դատավորի բարձրացման և անկման մասին: Եզրափակիչ՝ ԺԷ–ԻԱ գլուխները կարելի է դիտել որպես հավելվածներ, որոնք հայտնի են դարձնում Իսրայելի մեղքերի խորությունը: