Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մարգարեություն, Մարգարեանալ


Մարգարեություն, Մարգարեանալ

Մարգարեությունը բաղկացած է Աստծուց ոգեշնչված խոսքերից կամ գրություններից, որոնք մարդ ստանում է Սուրբ Հոգուց, հայտնության միջոցով: Հիսուսի վկայությունը մարգարեության ոգին է (Հայտ. ԺԹ.10): Մարգարեությունը կարող է վերաբերել անցյալին, ներկային կամ ապագային: Երբ մարդ մարգարեանում է, նա խոսում կամ գրում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ նա իմանա՝ իր բարիքի կամ ուրիշների բարիքի համար: Մարդիկ կարող են մարգարեություն կամ հայտնություն ստանալ իրենց անձնական կյանքի համար: