Խոստացված երկիր Հողեր, որոնք, որպես ժառանգություն՝ Տերը խոստանում է իր հավատարիմ հետևորդներին, և հաճախ, նաև նրանց հետնորդներին: Խոստացված երկրներ շատ կան: Մորմոնի Գրքում, հաճախ, խոստացված երկիրը, որի մասին խոսվում է, Ամերիկյան աշխարհամասն է: Քո սերնդին պիտի տամ այս երկիրը, Ծն. ԺԲ.7 (Աբր. 2.19). Ես քեզ և քո սերնդին կտամ Քանանի երկիրը, Ծն. ԺԷ.8 (Ծն. ԻԸ.13). Քանանում Մովսեսը նշեց հողերի սահմաններն Իսրայելի համար, Թվ. ԼԴ.1–12 (Թվ. ԻԷ.12). Դուք կառաջնորդվեք խոստումի մի երկիր, 1 Նեփի 2.20 (1 Նեփի 5.5). Տերն արդարներին առաջնորդում է դեպի ընտիր երկրներ, 1 Նեփի 17.38. Եթե Լեքիի հետնորդները պահեն Աստծո պատվիրանները, նրանք կբարգավաճեն խոստումի երկրում, 2 Նեփի 1.5–9. Իսրայելը կվերադառնա դեպի իրենց խոստումի երկրները, 2 Նեփի 24.1–2 (Ես. ԺԴ.1–2). Ինչ ազգ էլ որ տիրի այս խոստումի երկրին, պիտի ծառայի Աստծուն, այլապես նրանք կոչնչանան, Եթեր 2.9–12. Սա է խոստումի երկիրը և վայրը Սիոն քաղաքի համար, ՎևՈՒ 57.2. Հուդան կարող է սկսել վերադառնալ Աբրահամի հողերը, ՎևՈՒ 109.64. Նոր Երուսաղեմը կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում, ՀՀ 1.10.