Զգուշացնել, Զգուշացում Տե՛ս նաև Պահապաններ Տեղեկություն հաղորդել կամ նախազգուշացնել: Մարգարեները, ղեկավարները և ծնողները զգուշացնում և ուսուցանում են՝ հնազանդ լինել Տիրոջը և նրա ուսմունքներին: Հակոբը Նեփիի ժողովրդին զգուշացրեց ամեն տեսակի մեղքերի դեմ, Հակոբ 3.12. Նախազգուշացնող ձայնը գնում է բոլոր ժողովուրդներին, ՎևՈՒ 1.4. Թող ձեր քարոզը լինի նախազգուշացնող ձայնը, ՎևՈՒ 38.41. Սա զգուշացման օր է, ՎևՈՒ 63.58. Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին, ՎևՈՒ 88.81. Ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը, ՎևՈՒ 89.4.