Երիքով Պարսպապատ քաղաք Հորդանանի հովտում, որը 245 մետր ցածր է ծովի մակարդակից: Երիքովը մոտ է այն վայրին, որտեղ Իսրայելացիներն անցան գետը, երբ նոր էին մտել խոստումի երկիր (Հես. Բ.1–3; Գ.16; Զ): Իսրայելացիները պատերազմեցին Երիքովի մոտ, Հես. Զ.1–20. Հեսուն անեծք դրեց Երիքովի վրա, Հես. Զ.26 (Գ Թագ. ԺԶ.34). Երիքովը Բենիամինին նշանակված տարածքի մեջ էր, Հես. ԺԸ.11–12, 21. Դեպի Երուսաղեմ իր վերջին ուղևորության ժամանակ Տերը մտավ Երիքով, Մար. Ժ.46 (Ղուկ. ԺԸ.35; ԺԹ.1).