Լիահոնա Մորմոնի Գրքում՝ արույրե մի գունդ, երկու սլաքներով, որը, կողմնացույցի նման, Լեքիին և նրա հետևորդներին ուղղություն, ինչպես նաև հոգևոր ցուցումներ էր տալիս, երբ նրանք արդար էին ապրում: Տերը տվել էր այդ Լիահոնան և դրա միջոցով հրահանգներ էր տալիս: Լեքին գտավ արույրե մի գունդ, երկու սլաքներով, որոնք ցույց էին տալիս այն ճանապարհը, որով պիտի գնային Լեքին ու նրա ընտանիքը, 1 Նեփի 16.10. Գունդը գործում էր հավատքի և ջանասիրության համեմատ, 1 Նեփի 16.28–29 (Ալմա 37.40). Բենիամինը գունդը տվեց Մոսիային, Մոսիա 1.16. Գունդը, կամ ուղեցույցը կոչվեց Լիահոնա, Ալմա 37.38. Լիահոնան համեմատվեց Քրիստոսի խոսքերի հետ, Ալմա 37.43–45. Մորմոնի Գրքի Երեք Վկաները պետք է տեսնեին Լեքիին տրված ուղեցույցը, ՎևՈՒ 17.1.