Պարտականություն Տե՛ս նաև Հնազանդություն, Հնազանդ, Հնազանդվել Սուրբ գրքերում՝ հանձնարարություն, նշանակում կամ պատասխանատվություն, որը հաճախ տրվում է Տիրոջ և նրա ծառաների կողմից: Պահիր նրա պատվիրանները. որովհետև սա է մարդու ողջ պարտականությունը, Ժող. ԺԲ.13. Տերն ինչ է ուզում քեզանից, բացի արդար գործելուց, Միքիա Զ.8. Ավելի շուտ Աստծուն պետք է հնազանդվել, քան թե մարդկանց, Գոր. Ե.29. Նրանք զարկվում էին չարչարանքով, որպեսզի զարթնեին և հիշեին իրենց պարտականությունները, Մոսիա 1.17. Նկարագրվում են երեցների, քահանաների, ուսուցիչների և սարկավագների պարտականությունները, ՎևՈՒ 20.38–67. Քահանայություն կրողները պետք է մասնակցեն ընտանեկան բոլոր պարտականություններին, ՎևՈՒ 20.47, 51. Նկարագրվում են անդամների պարտականությունները մկրտությունից հետո, ՎևՈՒ 20.68–69. Իմ երեցները պետք է սպասեն մի փոքր ժամանակ, որպեսզի իմ ժողովուրդն ավելի կատարյալ ձևով իմանա իր պարտականությունը, ՎևՈՒ 105.10. Թող ամեն մարդ սովորի իր պարտականությունը, ՎևՈՒ 107.99–100.