Եպիսկոպոս Տե՛ս նաև Ահարոնյան Քահանայություն Պաշտոն կամ պատասխանատվության կոչում՝ «վերակացու» նշանակությամբ: Եպիսկոպոսը կարգված պաշտոն է Ահարոնյան Քահանայությունում (ՎևՈՒ 20.67; 107.87–88), և եպիսկոպոսն ընդհանուր դատավոր է Իսրայելում (ՎևՈՒ 107.72, 74): Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ է դրել, Գոր. Ի.28. Տրվում են եպիսկոպոսին անհրաժեշտ հատկանիշները, Ա Տիմ. Գ.1–7 (Տիտոս Ա.7). Եպիսկոպոս պետք է կարգվի, ՎևՈՒ 20.67. Էդվարդ Պատրիջը պետք է ծառայեր Եկեղեցու համար, որպես եպիսկոպոս, ՎևՈՒ 41.9. Եպիսկոպոսը պետք է զանազանի հոգևոր պարգևները, ՎևՈՒ 46.27, 29. Քահանայապետը կարող է պաշտոնավարել եպիսկոպոսի պաշտոնում, ՎևՈՒ 68.14, 19 (ՎևՈՒ 107.17). Եպիսկոպոս է նշանակվում Տիրոջ կողմից, ՎևՈՒ 72.1–26. Եպիսկոպոսը պետք է հոգ տանի աղքատների համար, ՎևՈՒ 84.112. Եպիսկոպոսը պետք է կառավարի բոլոր աշխարհիկ գործերը, ՎևՈՒ 107.68. Եպիսկոպոսն Ահարոնյան Քահանայության նախագահն է, ՎևՈՒ 107.87–88.