Գերություն Տե՛ս նաև Ազատ, Ազատություն Ֆիզիկական կամ հոգևոր կապանքների մեջ լինելը: Իսրայելի տունն իր անօրինությունների համար գերի է ընկել, Եզեկ. ԼԹ.23. Եթե մեկը գերության քաշի, գերության պիտի տարվի, Հայտ. ԺԳ.10. Ամբարիշտները գերության կտարվեն դևի կողմից, 1 Նեփի 14.4, 7. Մարդիկ ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ, 2 Նեփի 2.27. Մարմնի կամքը դևի ոգուն զորություն է տալիս՝ գերելու, 2 Նեփի 2.29. Հիշողության մեջ բավականաչափ պահպանե՞լ եք արդյոք ձեր հայրերի գերությունը, Ալմա 5.5–6. Նրանք, ովքեր կարծրացնում են իրենց սրտերը, գերի են վերցվում դևի կողմից, Ալմա 12.11. Արթուն կացեք և միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից, 3 Նեփի 18.15.