Տաճար՝ Տիրոջ տուն
Ուղիղ իմաստով՝ Տիրոջ տունը: Տերն իր ժողովրդին միշտ պատվիրել է տաճարներ կառուցել, սուրբ կառույցներ, որտեղ արժանավոր Սրբերն ավետարանի սրբազան ծեսեր և արարողություններ են կատարում իրենց համար և մահացածների համար: Տերն այցելում է իր տաճարները, և դրանք երկրպագության համար ամենասուրբ վայրերն են:
Մովսեսի և Իսրայելի զավակների կողմից կանգնեցված խորանը փոխադրելի տաճար էր: Իսրայելացիներն այն օգտագործում էին Եգիպտոսից դուրս գալուց հետո:
Ամենահայտնի տաճարը, որը նշվում է Աստվածաշնչում, Սողոմոնի կողմից Երուսաղեմում կառուցված տաճարն էր (Բ Մն. Բ–Ե): Այն կործանվեց Ք.ծ.ա. 600 թվականին, Բաբելոնացիների կողմից, և վերականգնվեց գրեթե հարյուր տարի անց Զորաբաբելի կողմից (Եզր. Ա–Զ): Տաճարի մի մասը Ք.ծ.ա. 37 թվականին այրվեց, իսկ հետագայում, Հերովդես թագավորը կրկին կառուցեց այն: Ք.ծ.հ. 70 թվականին Հռոմեացիներն ավերեցին տաճարը:
Մորմոնի Գրքում՝ Աստծո արդար հետևորդներին պատվիրվել էր տաճարներ կառուցել և երկրպագել նրանցում (2 Նեփի 5.16; Մոսիա 1.18; 3 Նեփի 11.1): Հավուր պատշաճի տաճար կառուցելը և օգտագործելը ճշմարիտ Եկեղեցու նշաններ են ցանկացած տնտեսության ժամանակ, ինչպես որ մեր օրերին է վերականգնված Եկեղեցում: Արդի տնտեսության ժամանակ Կիրթլենդի տաճարն առաջին տաճարն էր, որը կառուցվեց և նվիրաբերվեց Տիրոջը: Այդ ժամանակից ի վեր երկրագնդի վրա շատ երկրներում են տաճարներ նվիրագործվել: