Ապստամբություն Տե՛ս նաև Դեվ; Մեղք; Ուրացություն; Տրտնջալ Տիրոջն ըմբոստանալը կամ ընդդիմանալը, այդ թվում՝ նրա ընտրյալ ղեկավարներին հետևելուց հրաժարվելը և գիտակցաբար նրա պատվիրաններին չհնազանդվելը: Տիրոջ դեմ մի ապստամբեք, Թվ. ԺԴ.9. Միշտ ապստամբություն է փնտրում չար մարդը, Առակ. ԺԷ.11. Վա՜յ ապստամբ զավակներին, Ես. Լ.1. Տերը չի փրկագնում այնպիսիներին, որոնք ապստամբում են նրա դեմ և մեռնում իրենց մեղքերի մեջ, Մոսիա 15.26. Ամղիկիացիները դուրս էին եկել բացահայտ ապստամբության ընդդեմ Աստծո, Ալմա 3.18–19. Ապստամբները խորը վշտով պիտի խոցվեն, ՎևՈՒ 1.3. Տիրոջ բարկությունը բռնկված է ապստամբների դեմ, ՎևՈՒ 56.1 (ՎևՈՒ 63.1–6). Սատանան ապստամբեց Աստծո դեմ, Մովսես 4.3.