Սողոմոն Տե՛ս նաև Բերսաբե; Դավիթ Հին Կտակարանում՝ Դավթի և Բերսաբեի որդին (Բ Թագ. ԺԲ.24): Սողոմոնը որոշ ժամանակ թագավոր էր Իսրայելում: Դավիթը Սողոմոնին թագավոր է անվանում, Գ Թագ. Ա.11–53. Դավիթը Սողոմոնին պատվիրում է քայլել Տիրոջ շավիղներով, Գ Թագ. Բ.1–9. Տերը նրան հասկացող սիրտ խոստացավ, Գ Թագ. Գ.5–15. Դատեց երկու մայրերի միջև և պարզեց երեխայի իսկական մորը, Գ Թագ. Գ.16–28. Առակներ և երգեր խոսեց, Գ Թագ. Դ.32. Տաճար կառուցեց, Գ Թագ. Զ; Է.13–51. Նվիրագործեց տաճարը, Գ Թագ. Ը. Նրան այցելեց Սաբայի թագուհին, Գ Թագ. Ժ.1–13. Սողոմոնն ամուսնացավ ոչ Իսրայելացիների հետ, և նրա կանայք նրա սիրտը դարձրեցին դեպի կեղծ աստվածների երկրպագությունը, Գ Թագ. ԺԱ.1–8. Տերը բարկացավ Սողոմոնի վրա, Գ Թագ. ԺԱ.9–13. Մահացավ, Գ Թագ. ԺԱ.43. Դավիթը մարգարեացավ Սողոմոնի թագավորության փառքի մասին, Սաղ. ՀԲ. Սողոմոնն ունեցավ շատ կանայք և հարճեր, բայց ոմանք չընդունվեցին Տիրոջ կողմից, ՎևՈՒ 132.38 (Հակոբ 2.24).