Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մաղաքիա


Մաղաքիա

Հին Կտակարանի մարգարե, որը գրել և մարգարեացել է մոտավորապես Ք.ծ.ա. 430 թվականին:

Մաղաքիայի գիրքը

Մաղաքիայի գիրքը, կամ մարգարեությունը, Հին Կտակարանի վերջին գիրքն է: Այն կարծես ամփոփում է չորս հիմնական թեմա՝ (1) Իսրայելի մեղքերը՝ Մաղաքիա Ա.6–Բ.17; Գ.8–9. (2) Իսրայելի վրա գալիք դատաստանները՝ նրա անհնազանդության պատճառով՝ Մաղաքիա Ա.14; Բ.2–3, 12; Գ.5. (3) խոստումներ հնազանդության համար՝ Մաղաքիա Գ.10–12, 16–18; Դ.2–3 և (4) մարգարեություններ Իսրայելի վերաբերյալ՝ Մաղաքիա Գ.1–5; Դ.1, 5–6 (ՎևՈՒ 2; 128.17; ՋՍ–Պ 1.37–39):

Իր մարգարեության մեջ, Մաղաքիան գրել է Հովհաննես Մկրտչի մասին (Մաղ. Գ.1; Մատ. ԺԱ.10), տասանորդի օրենքի մասին (Մաղ. Գ.7–12), Տիրոջ երկրորդ գալստի մասին (Մաղ. Դ.5) և Եղիայի վերադարձի մասին (Մաղ. Դ.5–6; ՎևՈՒ 2; 128.17; ՋՍ–Պ 1.37–39): Փրկիչը Նեփիացիներին վկայակոչել է Մաղաքիայի Գ և Դ գլուխներն ամբողջությամբ (3 Նեփի 24–25):