Նոր Կտակարանում՝ կույս, որն ընտրվել էր Հայր Աստծո կողմից, որ լինի Իր Որդու մարմնական մայրը: Հիսուսի ծնունդից հետո, Մարիամն էլի երեխաներ ունեցավ (Մար. Զ.3 ):
Նա նշանված էր Հովսեփի հետ, Մատ. Ա.18 (Ղուկ. Ա.27 ).
Հովսեփին ասվեց, որ չբաժանվի Մարիամից, ոչ էլ նրա նշանը ետ վերցնի, Մատ. Ա.18–25 .
Իմաստուններն այցելեցին Մարիամին, Մատ. Բ.11 .
Մարիամը և Հովսեփը երեխայի հետ փախան Եգիպտոս, Մատ. Բ.13–14 .
Հերովդեսի մահից հետո ընտանիքը վերադարձավ Նազարեթ, Մատ. Բ.19–23 .
Գաբրիել հրեշտակն այցելեց նրան, Ղուկ. Ա.26–38 .
Նա այցելեց Եղիսաբեթին՝ իր ազգականին, Ղուկ. Ա.36, 40–45 .
Մարիամը Տիրոջը փառավորելու սաղմոս ասաց, Ղուկ. Ա.46–55 .
Մարիամը Հովսեփի հետ գնաց Բեթլեհեմ, Ղուկ. Բ.4–5 .
Մարիամը ծնեց Հիսուսին և նրան մսուրի մեջ դրեց, Ղուկ. Բ.7 .
Հովիվները գնացին Բեթլեհեմ՝ այցելելու մանուկ Քրիստոսին, Ղուկ. Բ.16–20 .
Մարիամը և Հովսեփը Հիսուսին տարան Երուսաղեմի տաճար, Ղուկ. Բ.21–38 .
Մարիամը և Հովսեփը Հիսուսի հետ գնացին Զատկի տոնին, Ղուկ. Բ.41–52 .
Մարիամը ներկա էր Կանայի հարսանիքին, Հովհ. Բ.2–5 .
Փրկիչը, երբ խաչի վրա էր, Հովհաննեսին խնդրեց հոգալ իր մոր մասին, Հովհ. ԺԹ.25–27 .
Քրիստոսի երկինք հափշտակվելուց հետո, Մարիամն Առաքյալների հետ էր, Գոր. Ա.14 .
Մարիամը մնացած բոլոր կույսերից գեղեցկագույնն էր ու ազնվագեղը, 1 Նեփի 11.13–20 .
Քրիստոսի մայրը պիտի կոչվեր Մարիամ, Մոսիա 3.8 .
Մարիամը լինելու էր կույս՝ արժանավոր ու ընտրյալ մի անոթ, Ալմա 7.10 .