Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Թեմաների այբբենական ցանկ


Թեմաների այբբենական ցանկ

Ինչպես օգտագործել: Սուրբ գրքերի Ուղեցույցն ավետարանական թեմաների այբբենական ցուցակ է: Այն տալիս է յուրաքանչյուր թեմայի կարճ սահմանումը և տալիս է սուրբ գրությունների ամենանշանակալից հղումներն այդ թեմայի վերաբերյալ: Յուրաքանչյուր հղմանը մի կարճ քաղվածք կամ համառոտ շարադրանք է նախորդում այդ սուրբ գրությունից: Սուրբ գրքերի հղումները տրված են հետևյալ կարգով. Հին Կտակարան, Նոր Կտակարան, Մորմոնի Գիրք, Վարդապետություն և Ուխտեր, Թանկագին Մարգարիտ: Հետևյալ սխեման բացատրում է բառահոդվածի մի նմուշ.

Նկար
օրինակ

Երկիր

Մոլորակը, որի վրա մենք ապրում ենք, որը ստեղծվել է Աստծո կողմից, Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մարդիկ օգտագործեն այն իրենց մահկանացու փորձնական ժամանակաշրջանում: Նրա հավերժական ճակատագիրն է՝ դառնալ փառավոր և վեհացած (ՎևՈՒ 77.1–2; 130.8–9): Երկիրը կդառնա նրանց հավերժական ժառանգությունը, ովքեր արժանի են ապրելու սելեստիալ փառքի համար (ՎևՈՒ 88.14–26): Նրանք կվայելեն Հոր և Որդու ներկայությունը (ՎևՈՒ 76.62):

Մարդկանց համար ստեղծված

Զատիկ

Ընկղմում

Թեմաները թավատառ են՝ մեծատառերով գրված:

Յուրաքանչյուր թեմայի համար հակիրճ սահմանում է տրված:

Փակագծերի մեջ տրված են Սուրբ գրքերի հղումներ, որոնք օգնում են հասկանալ սահմանումը:

Որոշ թեմաներ ունեն ենթախորագրեր: Դրանք տրված են շղագիր տառերով:

Սուրբ գրային յուրաքանչյուր հղմանը նախորդում է մի կարճ քաղվածք այդ սուրբ գրությունից կամ այդ սուրբ գրության համառոտ շարադրանքը:

Սուրբ գրությունների փոխկապակցված հղումները տրված են փակագծերում:

Երբեմն ձեր գտած թեմայի նյութի վերաբերյալ տեղեկություն տրված չէ: Շղագիր տե՛ս բառն ակնարկում է այն թեման, որտեղ կարելի է գտնել տեղեկությունը:

Երբեմն ուղեցույցի այլ թեմաներ տեղեկություն են պարունակում, որը վերաբերում է այն թեմային, որը դուք ուսումնասիրում եք: Շղագիր տես նաև արտահայտությունը ձեզ ակնարկում է փոխկապակցված թեմաները:

Շղագիր տե՛ս (կամ տե՛ս նաև) բառին հետևող գիծը ձեզ հուշում է, որ տեղեկությունը գտնվում է հիմնական թեմայի («Ընկղմամբ մկրտություն») ենթախորագրի («Մկրտություն, Մկրտել») տակ:

Տպել