Հավատք ունենալ ինչ-որ մեկի հանդեպ կամ ընդունել մի բան որպես ճշմարտություն: Մարդը պետք է ապաշխարի և հավատա Հիսուս Քրիստոսին, որպեսզի փրկվի Աստծո արքայությունում (ՎևՈՒ 20.29 ):
Հավատացեք ձեր Տեր Աստծուն. հավատացեք նրա մարգարեներին, Բ Մն. Ի.20 .
Դանիելը չվնասվեց առյուծների գուբում, որովհետև հավատաց Աստծուն, Դան. Զ.23 .
Ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ, Մատ. Ը.13 .
Ամեն ինչ, որ հավատալով խնդրեք աղոթքի մեջ, կստանաք, Մատ. ԻԱ.22 .
Մի վախեցիր, բայց միայն հավատա, Մար. Ե.36 .
Ամեն բան հնարավոր է հավատացողի համար, Մար. Թ.22–23 .
Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի, Մար. ԺԶ.16 (2 Նեփի 2.9 ; 3 Նեփի 11.33–35 ).
Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, Հովհ. Գ.16, 18, 36 (Հովհ. Ե.24 ; ՎևՈՒ 10.50 ).
Մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը, Հովհ. Զ.70 .
Ինձ հավատացողը, թեև մեռնի էլ, կապրի, Հովհ. ԺԱ.25–26 .
Մենք, որ հավատացինք, մտնում ենք հանգստի մեջ, Եբր. Դ.3 .
Հավատանք Հիսուս Քրիստոսին և սիրենք միմյանց, Ա Հովհ. Գ.23 .
Մեսիան չի կործանի ոչ ոքի, ով հավատում է իրեն, 2 Նեփի 6.14 .
Հրեաները կհալածվեն, մինչև որ նրանք կհամոզվեն հավատալու Քրիստոսին, 2 Նեփի 25.16 .
Եթե դուք հավատում եք այս բաներին, տեսեք որ դուք անեք դրանք, Մոսիա 4.10 .
Որդին իր վրա կվերցնի նրանց օրինազանցությունները, ովքեր հավատում են իր անվանը, Ալմա 11.40 .
Օրհնված է նա, ով հավատում է Աստծո խոսքին, առանց հարկադրված լինելու հավատալ, Ալմա 32.16 .
Եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, Ալմա 32.27 .
Եթե դուք հավատում եք Քրիստոսի անվանը, դուք կապաշխարեք, Հել. 14.13 .
Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, հավատում են նաև Հորը, 3 Նեփի 11.35 .
Երբեք մարդն այնպես չի հավատացել Տիրոջը, ինչպես Հարեդի եղբայրը, Եթեր 3.15 .
Ամեն ինչ, որ համոզում է հավատալ Քրիստոսին, ուղարկված է Քրիստոսի զորությամբ, Մոր. 7.16–17 .
Նրանք, ովքեր հավատում են, ապաշխարում և մկրտվում, կստանան Սուրբ Հոգին, Մովսես 6.52 .