Միջնորդ Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս; Քավել, Քավություն Բարեխոս կամ հաշտարար: Հիսուս Քրիստոսը միջնորդն է Աստծո և մարդու միջև: Նրա քավությունն ուղի հարթեց մարդկանց համար՝ հնարավոր դարձնելով մեղքերից ապաշխարելը և Աստծո հետ հաշտվելը: Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Հիսուս Քրիստոսով, Հովհ. ԺԴ.6. Մեկ միջնորդ կա Աստծո և մարդկանց միջև, Ա Տիմ. Բ.5. Քրիստոսն ավելի լավ ուխտի միջնորդ է, Եբր. Ը.6 (Եբր. Թ.15; ԺԲ.24; ՎևՈՒ 107.19). Սուրբ Մեսիան կբարեխոսի բոլոր մարդկանց զավակների համար, 2 Նեփի 2.9 (Ես. ԾԳ.12; Մոսիա 14.12). Դուք պիտի նայեք մեծ Միջնորդին, 2 Նեփի 2.27–28. Մենք կատարյալ ենք դարձվում Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով, ՎևՈՒ 76.69.