Մորոնի զորապետը Տե՛ս նաև Ազատության դրոշ Մորմոնի Գրքում՝ արդարակյաց Նեփիացի հրամանատար, որն ապրել է Ք.ծ.ա. մոտ 100թ.: Մորոնին նշանակվեց Նեփիացիների բոլոր զորքերի գլխավոր զորապետ, Ալմա 43.16–17. Ոգեշնչեց Նեփիացի զինվորներին՝ կռվել իրենց ազատության համար, Ալմա 43.48–50. Իր պատմուճանի մի կտորից ազատության դրոշ պատրաստեց, Ալմա 46.12–13. Աստծո մարդ էր, Ալմա 48.11–18. Բարկացած էր կառավարության վրա՝ երկրի ազատության համար նրանց անտարբերության պատճառով, Ալմա 59.13.