Բժշկել, Բժշկումներ Տե՛ս նաև Հիվանդների սպասավորում; Օծել Լավացնել, կամ կրկին առողջացնել՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Սուրբ գրքերը Տիրոջ և նրա ծառաների կողմից հրաշագործ բժշկումների շատ օրինակներ են պարունակում: Ես եմ Տերը՝ քո բժիշկը, Ել. ԺԵ.26. Նեեմանը յոթ անգամ սուզվեց Հորդանան գետը և բժշկվեց, Դ Թագ. Ե.1–14. Նրա վերքերով մենք բուժվեցինք, Ես. ԾԳ.5 (Մոսիա 14.3). Արդարության Որդին պիտի բարձրանա և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա, Մաղ. Դ.2. Հիսուսը բժշկում էր ամեն տեսակի հիվանդություն, Մատ. Դ.23 (Մատ. Թ.35). Նա նրանց զորություն տվեց՝ բժշկելու ամեն տեսակի հիվանդություն, Մատ. Ժ.1. Նա ինձ ուղարկել է սրտով կոտրվածներին բժշկելու, Ղուկ. Դ.18. Եվ նրանք բժշկվեցին Աստծո Գառի զորությամբ, 1 Նեփի 11.31. Եթե հավատում ես Քրիստոսի փրկագնմանը, դու կարող ես բժշկվել, Ալմա 15.8. Նա բժշկեց նրանց բոլորին, 3 Նեփի 17.9. Նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ, կբժշկվի, ՎևՈՒ 42.48. Իմ անունով նրանք կբուժեն հիվանդների, ՎևՈՒ 84.68. Մենք հավատում ենք բժշկության պարգևին, ՀՀ 1.7.