Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հարոմ


Հարոմ

Մորմոնի Գրքում՝ Ենովսի որդին և Լեքիի ծոռնորդին: Նա վաթսուն տարի, Ք.ծ.ա. 420–361թթ., պահեց Նեփիացիների հիշատակարանները (Ենովս 1.25; Հարոմ 1.13): Նա հավատարիմ մարդ էր, որը որոշեց շատ չգրել այդ պատմական հիշատակարանում (Հարոմ 1.2):

Հարոմի Գիրքը

Մորմոնի Գրքի այս գրքում միայն տասնհինգ հատված կա: Հարոմն արձանագրել է, որ Նեփիացիները շարունակում էին ապրել Մովսեսի օրենքով և սպասում էին Քրիստոսի գալստին: Նրանց ղեկավարում էին թագավորներ, որոնք հզոր հավատքով մարդիկ էին: Ուշք դարձնելով իրենց մարգարեներին, քահանաներին և ուսուցիչներին՝ նրանք բարգավաճում էին: