Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Էմմանուել


Էմմանուել

Հիսուս Քրիստոսի անուններից մեկը: Այն սերվում է եբրայերեն բառերից և նշանակում է «Աստված մեզ հետ է»:

Էմմանուելն անուն-տիտղոս է, որը տրվել է որպես Աստծո ազատման նշան (Ես. Է.14): Եսայայի կողմից Էմմանուել բառի հիշատակումը Մատթեոսն առանձնապես նշում է, որպես մարգարեություն Հիսուսի մահկանացու ծննդի վերաբերյալ (Մատ. Ա.18–25): Այդ բառը հայտնվում է նաև վերջին օրերի սուրբ գրություններում (2 Նեփի 17.14; 2 Նեփի 18.8; ՎևՈՒ 128.22):