Աստծո որդիներն ու դուստրերը Տե՛ս նաև Ծնված; Մարդ, Մարդիկ; Վերստին ծնված, Աստծուց ծնված; Քավել, Քավություն; Քրիստոսի զավակները Սուրբ գրքերում այս տերմինն օգտագործվում է երկու ձևով: Մի իմաստով՝ մենք բոլորս, բառացիորեն, մեր Երկնային Հոր զավակներն ենք: Մեկ այլ իմաստով՝ Աստծո որդիներն ու դուստրերը նրանք են, ովքեր վերստին ծնվել են Քրիստոսի քավության միջոցով: Հոր հոգեղեն զավակները Դուք աստվածներ եք և Բարձրյալի զավակները, Սաղ. ՁԲ.6. Մենք Աստծո ազգից ենք, Գոր. ԺԷ.29. Հնազանդվեք հոգիների Հորը, Եբր. ԺԲ.9. Ես Աստծո որդի եմ, Մովսես 1.13. Քավության միջոցով վերստին ծնված զավակներ Նրանց, ովքեր ընդունեցին նրան, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, Հովհ. Ա.12 (Հռովմ. Ը.14; 3 Նեփի 9.17; ՎևՈՒ 11.30). Հիմա Աստծո որդիք ենք, Ա Հովհ. Գ.1–2. Դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, Մոսիա 5.7. Բոլոր մարդիկ պետք է վերստին ծնվեն՝ դառնալով նրա որդիներն ու դուստրերը, Մոսիա 27.25. Նրանք կդառնան իմ որդիներն ու իմ դուստրերը, Եթեր 3.14. Դուք, անշուշտ, կլինեք Քրիստոսի զավակը, Մոր. 7.19. Բոլոր նրանք, ովքեր ընդունում են իմ ավետարանը, որդիներ և դուստրեր են, ՎևՈՒ 25.1. Նրանք աստվածներ են, այսինքն՝ Աստծո որդիներ, ՎևՈՒ 76.58. Այդպիսով բոլորը կարող են դառնալ իմ որդիները, Մովսես 6.68. Շատերն են հավատացել և դարձել Աստծո որդիները, Մովսես 7.1.