Կազմակերպության մեջ իշխանության կամ պատասխանատվության դիրք, որը սուրբ գրքերում հաճախ օգտագործվում է քահանայության իշխանության աստիճանի իմաստով. կարող է նշանակել նաև տվյալ դիրքի հետ կապված պարտականությունները կամ այդ դիրքը գրավող անձը:
Մենք մեծացնում էինք մեր պաշտոնը Տիրոջ համար, Հակոբ 1.19 .
Մելքիսեդեկը ստացավ բարձրագույն քահանայության պաշտոնը, Ալմա 13.18 .
Հրեշտակների ծառայության պաշտոնն է՝ ապաշխարության կանչել մարդկանց, Մոր. 7.31 .
Ոչ ոք, այս Եկեղեցում, չպետք է կարգվի որևէ պաշտոնի, առանց այդ Եկեղեցու քվեարկության, ՎևՈՒ 20.65 .
Թող ամեն մարդ կանգնի իր պաշտոնում, ՎևՈՒ 84.109 .
Նախագահներ կամ նախագահող պաշտոնյաներ են նշանակվում նրանց միջից, ովքեր կարգված են այս երկու քահանայությունների պաշտոններում, ՎևՈՒ 107.21 .
Նկարագրվում են քահանայության քվորումների պաշտոնների վրա նախագահողների պարտականությունները, ՎևՈՒ 107.85–98 .
Թող ամեն մարդ սովորի իր պարտականությունը և գործի այն պաշտոնում, որին նշանակված է, ՎևՈՒ 107.99–100 .
Ես տալիս եմ ձեզ պաշտոնյաներ, որոնք պատկանում են իմ քահանայությանը, ՎևՈՒ 124.123 .