Ահարոն՝ Մոսիայի որդի Տե՛ս նաև Մոսիա՝ Բենիամինի որդի; Մոսիայի որդիները Մորմոնի Գրքում՝ Մոսիա թագավորի որդին: Ահարոնը ծառայեց որպես միսիոներ, որի հետևողական ջանքերն օգնեցին բազում հոգիներ դարձի բերել դեպի Քրիստոսը: Նա այն անհավատների թվում էր, որոնք ջանում էին կործանել Եկեղեցին, Մոսիա 27.8–10, 34. Մի հրեշտակ հայտնվեց նրան և նրա գործընկերներին, Մոսիա 27.11. Ապաշխարեց և սկսեց քարոզել Աստծո խոսքը, Մոսիա 27.32–28.8. Հրաժարվեց թագավոր հռչակվել և, փոխարենը, գնաց Լամանացիների հողը և քարոզեց Աստծո խոսքը, Ալմա 17.6–9. Ծոմ պահեց և աղոթեց ուղղություն ստանալու համար, Ալմա 17.8–11. Ուսուցանեց Թագավոր Լամոնիի հորը, Ալմա 22.1–26. Գնաց Զորամացիներին քարոզելու, Ալմա 31.6–7.