Սկզբունք Տե՛ս նաև Ավետարան Հիմնական վարդապետություն, ճշմարտություն կամ օրենք: Ավետարանի առաջնային սկզբունքներն են՝ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս և ապաշխարություն (ՀՀ 1.4): Չթողնելով Քրիստոսի վարդապետության սկզբունքները՝ դեպի կատարյալը գնանք, Եբր. Զ.1–3. Երեցները, քահանաները և ուսուցիչները պետք է ուսուցանեն իմ ավետարանի սկզբունքները, որոնք սուրբ գրքերում են, ՎևՈՒ 42.12. Ավելի կատարյալ ձևով հրահանգվեք սկզբունքի, վարդապետության և բոլոր բաների մեջ, ՎևՈՒ 88.78 (ՎևՈՒ 97.14). Որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով՝ համաձայն բարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, ՎևՈՒ 101.78. Բանականության ինչ սկզբունքի որ մենք հասնենք այս կյանքում, հարության ժամանակ այն բարձրանալու է մեզ հետ, ՎևՈՒ 130.18–19.