Աստծո կողմից կանչվելը՝ նրա կողմից կամ նրա պատշաճ լիազորությունը ստացած Եկեղեցու ղեկավարների կողմից նշանակում կամ հրավեր ստանալն է՝ հատուկ ձևով նրան ծառայելու համար:
Ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, Հովհ. ԺԵ.16 .
Պողոսը կանչվել էր Առաքյալ, Հռովմ. Ա.1 .
Ոչ ոք չի կարող այդ պատիվն իրեն վերցնել, բացի նրանից, ով Աստծուց կանչված է, Եբր. Ե.4 .
Հիսուսն Աստծուց կանչվել էր Մելքիսեդեկի կարգի պես, Եբր. Ե.10 .
Ես կանչվել եմ Աստծո խոսքը քարոզելու՝ հայտնության և մարգարեության ոգու համաձայն, Ալմա 8.24 .
Քահանաները կանչված և պատրաստված էին աշխարհի հիմնադրումից ի վեր, Ալմա 13.3 .
Եթե դուք ցանկություն ունեք ծառայելու Աստծուն, դուք կանչված եք, ՎևՈՒ 4.3 .
Հաստատուն կանգնիր այն գործում, որին քեզ կանչել եմ, ՎևՈՒ 9.14 .
Դու կարիք չունես ենթադրելու, որ կանչված ես քարոզելու, մինչև դու չկանչվես, ՎևՈՒ 11.15 .
Երեցները կանչված են՝ իրագործելու ընտրյալների հավաքումը, ՎևՈՒ 29.7 .
Ոչ ոք չպետք է քարոզի իմ ավետարանը կամ կառուցի իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի, ՎևՈՒ 42.11 .
Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված, ՎևՈՒ 121.34 .