Նվիրաբերել, Նվիրաբերման օրենք Տե՛ս նաև Աստծո արքայություն կամ Երկնքի արքայություն; Միացյալ Միաբանություն Նվիրել, սուրբ դարձնել կամ արդարակյաց դառնալ: Նվիրաբերման օրենքն աստվածային սկզբունք է, որով տղամարդիկ և կանայք կամավոր կերպով նվիրում են իրենց ժամանակը, շնորհները և նյութական հարստությունը՝ Աստծո արքայությունը հաստատելու և կառուցելու համար: Այսօր ձեզ նվիրաբերեք Տիրոջը, Ել. ԼԲ.29. Բոլոր հավատացյալներն ամեն ինչ հասարակաց ունեին, Գոր. Բ.44–45. Նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էր. հետևաբար չկային հարուստ ու աղքատ, 4 Նեփի 1.3. Տերը բացատրել է նվիրաբերման սկզբունքները, ՎևՈՒ 42.30–39 (ՎևՈՒ 51.2–19; 58.35–36). Մի մարդ չպետք է ունենա ավելին, քան մեկ ուրիշը, ՎևՈՒ 49.20. Ամեն մարդու տրվեց հավասար բաժին՝ իր ընտանիքի համեմատ, ՎևՈՒ 51.3. Հաստատվել էր կարգ, որպեսզի Սրբերը հավասար լինեին երկնային և երկրային բաների կապերում, ՎևՈՒ 78.4–5. Ամեն մարդ պետք է հավասար իրավունքներ ունենար՝ համաձայն իր պահանջների և կարիքների, ՎևՈՒ 82.17–19. Սիոնը կարող է կառուցվել միայն սելեստիալ օրենքի սկզբունքներով, ՎևՈՒ 105.5. Ենովքի ժողովուրդը մեկ սրտի և մեկ մտքի էր և բնակվում էր արդարության մեջ, և նրանց մեջ ոչ մի աղքատ չկար, Մովսես 7.18.