Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովել


Հովել

Հին Կտակարանի մարգարե Հուդայի երկրում: Նրա կյանքի տարեթվերն անհայտ են. նա կարող է ապրած լինել Ք.ծ.ա. 850 թվականից առաջ՝ Հովասի թագավորության և Հուդայի ցեղի Բաբելոնյան գերությունից վերադառնալու միջև ընկած ժամանակահատվածում:

Հովելի գիրքը

Գիրքը կենտրոնանում է այն մարգարեության վրա, որն արել էր Հովելը նրանից հետո, երբ Հուդայի հողին հարվածել էին դաժան երաշտն ու մորեխները (Հովել Ա.4–20): Հովելը ժողովրդին հավաստիացրեց, որ ապաշխարության միջոցով նրանք կրկին կստանան Աստծո օրհնությունները (Հովել Բ.12–14):

Ա գլուխը Տիրոջ տանը հանդիսավոր ժողով հավաքելու կոչ է: Բ գլխում ասվում է պատերազմների և ամայացումների մասին, որոնք կնախորդեն Հազարամյակին: Գ գլուխը խոսում է վերջին օրերի մասին և հաստատում է, որ բոլոր ազգերը պատերազմի մեջ կլինեն, բայց, ի վերջո, Տերը կբնակվի Սիոնում:

Պենտեկոստեի օրը Պետրոսը մեջ բերեց Հովելի մարգարեությունը Հոգու թափվելու մասին (Հովել Բ.28–32; Գոր. Բ.16–21): Մորոնի հրեշտակը նույնպես մեջ բերեց այդ նույն հատվածը Ջոզեֆ Սմիթին (ՋՍ–Պ 1.41):