Կատարյալ Ամբողջական, լրիվ և լիովին զարգացած. բացարձակ արդարակյաց: Կատարյալ կարող է նշանակել նաև անմեղ կամ անարատ: Միայն Քրիստոսն է եղել բացարձակապես կատարյալ: Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են կատարյալ դառնալ նրա շնորհի և քավության միջոցով: Ձեր սիրտն ուղիղ լինի Տիրոջ հետ, Գ Թագ. Ը.61. Արդ դուք կատարյալ եղեք, ճիշտ ինչպես ձեր Հայրը, որ Երկնքում է, Մատ. Ե.48 (3 Նեփի 12.48). Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, Հակ. Գ.2. Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ, Ալմա 32.21, 26. Քավությունը կատարվեց, որպեսզի Աստված լինի կատարյալ Աստված, Ալմա 42.15. Մորոնին կատարյալ հասկացողությամբ մարդ էր, Ալմա 48.11–13, 17–18. Աստծո Հոգին տրվել է ամեն մարդու, որ դատի և կատարյալ գիտելիքով իմանա, թե արդյոք տվյալ բանն Աստծուց է, թե դևից, Մոր. 7.15–17. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, Մոր. 10.32. Համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք, ՎևՈՒ 67.13. Այդ նրանք են, ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի միջոցով կատարյալ դարձված, ՎևՈՒ 76.69. Եկեղեցու պաշտոնները Սրբերի կատարելության համար են, ՎևՈՒ 124.143 (Եփես. Դ.11–13). Առանց մահացածների՝ ապրողները կատարյալ չեն, ՎևՈՒ 128.15, 18. Նոյն արդար մարդ էր՝ իր սերնդի մեջ կատարյալ, Մովսես 8.27.