Ցից
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմակերպության և վարչական միավորներից մեկը: Ցիցը կազմված է մի քանի ծխերից կամ ճյուղերից: Հիմնականում այն ունի որոշակի աշխարհագրական սահմաններ և նմանվում է Եսայիայի ԾԴ.2-ում նկարագրված վրանի պատկերին: «Երկարացրու չվաններդ և ցցերդ պնդացրու»: Սիոնի յուրաքանչյուր ցից աջակցում և օգնում է բարձր պահել Եկեղեցին, այնպես ինչպես վրանը կամ խորանը պահվում է իր ցցերով: Ցիցը հավաքման վայր է ցրված Իսրայելի մնացորդի համար (ՎևՈՒ 82.13–14; 101.17–21):