Օրինակ Նմուշ, որին մարդ կարող է հետևել՝ որոշակի արդյունքի հասնելու համար: Սուրբ գրքերում օրինակը, սովորաբար, նշանակում է նախատիպ՝ կա՛մ որոշակի ձևով ապրելու համար, կա՛մ ինչ-որ բան կառուցելու համար: Տերն Իսրայելին պատվիրել է խորան կառուցել՝ Մովսեսին ցույց տրված օրինակի համաձայն, Ել. ԻԵ. Դավիթը Սողոմոնին տվեց այն օրինակը, ըստ որի պետք է կառուցվեր տաճարը, Ա Մն. ԻԸ.11–13. Ինձանով Հիսուս Քրիստոսը կարողանա օրինակ ցույց տալ նրանց, ովքեր պետք է հավատան նրան, Ա Տիմ. Ա.16. Ես ձեզ օրինակ ցույց կտամ բոլոր բաներում, որպեսզի դուք չխաբվեք, ՎևՈՒ 52.14.