Շտեմարան
Պահեստ, որտեղ եպիսկոպոսը ստանում, տնօրինում և աղքատներին է բաշխում իրեն վստահված Վերջին Օրերի Սրբերի սուրբ նվիրատվությունները: Յուրաքանչյուր շտեմարան կարող է լինել այնքան մեծ կամ այնքան փոքր, որքան պայմաններն են պահանջում: Հավատարիմ Սրբերը եպիսկոպոսին են նվիրաբերում շնորհները, հմտությունները, նյութական և ֆինանսական միջոցները՝ կարիքի մեջ գտնվող աղքատներին օգնելու համար: Ուստի, շտեմարանը կարող է ընդգրկել հնարավոր ծառայությունների, գումարի, սննդամթերքի կամ այլ ապրանքների ցուցակը: Եպիսկոպոսը շտեմարանի գործակալն է և ապրանքներն ու ծառայությունները բաշխում է ըստ կարիքի և ըստ Տիրոջ Հոգու թելադրանքի (ՎևՈՒ 42.29–36; 82.14–19):