Մեղք Տե՛ս նաև Ամբարիշտ, Ամբարշտություն; Անաստվածային; Անիրավ, Անիրավություն; Ապստամբություն; Կեղտ, Կեղտոտություն; Պիղծ, Պղծություն Գիտակից անհնազանդությունն Աստծո պատվիրաններին: Իր մեղքը ծածկողը չի բարգավաճի, Առակ. ԻԸ.13. Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես կսպիտականան, Ես. Ա.18. Մեղսագործները պիտի մեռնեն, իսկ արդարները պիտի փրկվեն, Եզեկ. ԺԸ. Աստծո Գառը վերցնում է աշխարհի մեղքերը, Հովհ. Ա.29. Մկրտվեք և լվացեք ձեր մեղքերը, Գոր. ԻԲ.16. Մեղքի վարձքը մահն է, Հռովմ. Զ.23. Ով որ բարին գիտի և չի անում, նրա համար մեղք է, Հակ. Դ.17. Կդարձնես ինձ այնպիսին, որ ցնցվեմ մեղքի տեսքից, 2 Նեփի 4.31. Վայ բոլոր նրանց, ովքեր մահանում են իրենց մեղքերում, 2 Նեփի 9.38. Նրանք չէին կարող նայել մեղքի վրա, բացի դա լիներ զզվանքով, Ալմա 13.12. Մի կարծեք, թե դուք կվերականգնվեք մեղքից դեպի երջանկություն, Ալմա 41.9–10. Տերը չի կարող նայել մեղքի վրա նվազագույն իսկ աստիճանի թույլտվությամբ, Ալմա 45.16 (ՎևՈՒ 1.31). Փոքր երեխաներն ընդունակ չեն մեղք գործելու, Մոր. 8.8. Որպեսզի ապաշխարեն, մարդիկ պետք է խոստովանեն և թողնեն իրենց մեղքերը, ՎևՈՒ 58.42–43. Ավելի մեծ մեղք է մնում նրա մեջ, ով չի ներում, ՎևՈՒ 64.9. Նա, ով մեղանչում է ավելի մեծ լույսի դեմ, ավելի մեծ դատապարտություն պիտի ստանա, ՎևՈՒ 82.3. Մեղանչող հոգու մոտ պիտի վերադառնան նախկին մեղքերը, ՎևՈՒ 82.7. Երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը, երկինքները ետ են քաշվում, ՎևՈՒ 121.37.