Հեզ, Հեզություն Տե՛ս նաև Խոնարհեցնել, Խոնարհություն; Կոտրված սիրտ; Համբերություն Աստվածավախ, արդարակյաց, խոնարհ, ուսումնասեր և չարչարանքների մեջ համբերատար: Հեզերը պատրաստակամ են՝ հետևելու ավետարանի ուսմունքներին: Մովսեսը շատ հեզ էր, Թվ. ԺԲ.3. Հեզերը կժառանգեն երկիրը, Սաղ. ԼԷ.11 (Մատ. Ե.5; 3 Նեփի 12.5; ՎևՈՒ 88.17). Փնտրեք Տիրոջը, ով հեզեր. արդարություն փնտրեք, հեզություն փնտրեք, Սոփ. Բ.3 (Ա Տիմ. Զ.11). Սովորեք ինձանից, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, Մատ. ԺԱ.29. Հեզությունը Հոգու պտուղներից է, Գաղ. Ե.22–23. Տիրոջ ծառան պետք է հեզահոգի լինի, սովորեցնող, համբերատար, հակառակողներին հանդարտությունով խրատող, Բ Տիմ. Բ.24–25. Հեզ և հանդարտ հոգին շատ թանկագին է Աստծո համար, Ա Պետ. Գ.4. Հանեք բնական մարդուն և դարձեք հեզ, Մոսիա 3.19 (Ալմա 13.27–28). Աստված Հելամանին պատվիրեց, որ ժողովրդին սովորեցնի հեզ լինել, Ալմա 37.33. Տիրոջ շնորհը բավական է հեզերի համար, Եթեր 12.26. Դուք ունեք հավատք առ Քրիստոս՝ ձեր հեզության շնորհիվ, Մոր. 7.39. Ոչ ոք ընդունելի չէ Աստծո առաջ, բացի նրանից, ով հեզ է և սրտով խոնարհ, Մոր. 7.44. Մեղքերի թողությունը հեզություն է բերում, և հեզության շնորհիվ գալիս է Սուրբ Հոգու այցելությունը, Մոր. 8.26. Քայլիր իմ Հոգու հեզության մեջ, ՎևՈՒ 19.23. Հեզությամբ կառավարիր քո տունը, ՎևՈՒ 31.9. Քահանայության զորությունն ու ազդեցությունը պետք է պահպանվի մեղմությամբ և հեզությամբ, ՎևՈՒ 121.41.