Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Երկինք


Երկինք

Երկինք բառը սուրբ գրքերում հիմնականում երկու իմաստ ունի: (1) Դա Աստծո բնակության վայրն է և Սրբերի ապագա տունը (Ծն. ԻԸ.12; Սաղ. ԺԱ.4; Մատ. Զ.9): (2) Դա երկիրը շրջապատող հաստատությունն է (Ծն. Ա.1, 17; Ել. ԻԴ.10): Երկինքն ակնհայտորեն դրախտը չէ, որն այս երկրի վրա ապրած և մահացած հավատարիմ մարդկանց հոգիների ժամանակավոր բնակավայրն է: Խաչի վրա իր մահից հետո Հիսուսն այցելեց դրախտ, բայց երրորդ օրը նա Մարիամին տեղեկացրեց, որ դեռ չի եղել Հոր մոտ (Ղուկ. ԻԳ.39–44; Հովհ. Ի.17; ՎևՈՒ 138.11–37):