Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ղեվի


Ղեվի

Հին Կտակարանում՝ Հակոբի և Լիայի երրորդ որդին (Ծն. ԻԹ.34; ԼԵ.23): Ղևին դարձավ Իսրայելի ցեղերից մեկի հայրը:

Ղևիի ցեղը

Հակոբն օրհնեց Ղևիին ու նրա հետնորդներին (Ծն. ԽԹ.5–7): Ղևիի հետնորդները սպասավորում էին Իսրայելի սրբարաններում (Թվ. Ա.47–54): Ահարոնը Ղևտացի էր, և նրա հետնորդները քահանաներ եղան (Ել. Զ.16–20; ԻԸ.1–4; ԻԹ): Ղևտացիներն օգնում էին քահանաներին՝ Ահարոնի որդիներին (Թվ. Գ.5–10; Գ Թագ. Ը.4): Երբեմն նրանք գործում էին որպես երաժիշտներ (Ա Մն. ԺԵ.16; Նեեմ. ԺԱ.22). մորթում էին զոհեր (Բ Մն. ԻԹ.34; Եզր. Զ.20). և ընդհանուր առմամբ օգնում էին տաճարում (Նեեմ. ԺԱ.16): Ղևտացիները նվիրվել էին Տիրոջ ծառայությանը՝ Իսրայելի զավակների համար արարողություններ կատարելու գործին: Ղևտացիներն իրենց էին ընծա մատուցում Իսրայելի զավակների փոխարեն (Թվ. Ը.11–22). այդպիսով նրանք դառնում էին Աստծո յուրահատուկ սեփականությունը, որոնք առաջնեկների փոխարեն տրվում էին նրան (Թվ. Ը.16): Նրանք չէին նվիրաբերվում, սակայն մաքրվում էին իրենց ծառայության համար (Թվ. Ը.7–16): Նրանք հողի ժառանգություն չստացան Քանանում (Թվ. ԺԸ.23–24), սակայն ստանում էին տասանորդը (Թվ. ԺԸ.21), ստացան քառասունութ քաղաք (Թվ. ԼԵ.6) և տոների ժամանակ ժողովրդի նվիրատվությունները ստանալու իրավունք (Բ Օր. ԺԲ.18–19; ԺԴ.27–29):