Վախը կարող է ունենալ երկու իմաստ. (1) վախենալ Աստծուց՝ նշանակում է ակնածանք և պատկառանք ունենալ նրա հանդեպ և հնազանդվել նրա պատվիրաններին. (2) վախենալ մարդուց, մահկանացու վտանգներից, ցավից և չարիքից, նշանակում է երկյուղել և սոսկալ դրանցից:
Մարգարեները շարունակ սթափեցնում էին մարդկանց, որպեսզի նրանց պահեն Տիրոջ երկյուղի մեջ, Ենովս 1.23 .
Ալման և Մոսիայի որդիներն ընկան գետնին, քանզի Տիրոջ երկյուղը պատել էր նրանց, Ալմա 36.7 .
Երկյուղով ու դողալով իրագործեք ձեր անձնական փրկությունը, Մորմ. 9.27 .
Ես պիտի վրդովեմ նրանց, ովքեր չեն վախենում ինձանից, և այնպես անեմ, որ նրանք դողան, ՎևՈՒ 10.56 .
Նա, ով երկյուղում է ինձանից, պիտի սպասի Մարդու Որդու գալստյան նշաններին, ՎևՈՒ 45.39 .
Հելամանի որդիները մահից չէին վախենում, Ալմա 56.46–48 .
Մահվան վախը լցնում է ամբարիշտների կուրծքը, Մորմ. 6.7 .
Մի վախեցեք, թե ինչ կարող է անել մարդը, Մոր. 8.16 .
Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց, ՎևՈՒ 3.7 (ՎևՈՒ 30.1, 11 ; 122.9 ).
Մի վախեցեք բարիք գործել, ՎևՈՒ 6.33 .
Ով որ պատկանում է իմ եկեղեցուն, վախենալու կարիք չունի, ՎևՈՒ 10.55 .
Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա, ՎևՈՒ 38.30 .
Ձեր վրայից հանեք նախանձն ու վախը, ՎևՈՒ 67.10 .
Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, ՎևՈՒ 68.6 .
Մի վախեցեք ձեր թշնամիներից, ՎևՈՒ 136.17 .