Ունայն, Ունայնություն Տե՛ս նաև Աշխարհիկություն; Հպարտություն Սուտ կամ կեղծիք. հպարտություն: Ունայնը և ունայնությունը կարող է նշանակել նաև սին կամ անարժեք: Նա, ով իր անձը չի բարձրացնում ունայնությամբ, կկանգնի Տիրոջ սրբության տեղում, Սաղ. ԻԴ.3–4. Աղոթելիս մի գործածեք ունայն կրկնություններ, Մատ. Զ.7. Մեծ և ընդարձակ շենքը սին երևակայություններն ու հպարտությունն է, 1 Նեփի 12.18. Մի՞թե դուք կշարունակեք ձեր սրտերը դնել աշխարհի ունայն բաների վրա, Ալմա 5.53. Մի փնտրիր աշխարհի ունայն բաները, քանզի դու չես կարող դրանք տանել քեզ հետ, Ալմա 39.14. Ունայնությունն ու անհավատությունը դատապարտության տակ են դրել Եկեղեցին, ՎևՈՒ 84.54–55. Երբ մենք փորձում ենք գոհացնել մեր ունայն փառասիրությունը, երկինքները ետ են քաշվում, ՎևՈՒ 121.37.