Հակոբ՝ Լեքիի որդի
Մարգարե Մորմոնի Գրքում. 2 Նեփիի ու Հակոբի գրքերի մի քանի քարոզների հեղինակը (2 Նեփի 6–11; Հակոբ 1–7):
Հակոբի գիրքը
Մորմոնի Գրքի երրորդ գիրքը: 1-ին գլուխը պատմում է, որ Նեփին հիշատակարանները փոխանցեց Հակոբին, և ապա Հակոբին ու նրա եղբայր Հովսեփին նվիրաբերեց, որ քահանաներ և ուսուցիչներ լինեն ժողովրդի համար: 2–4-րդ գլուխները քարոզներ են, որոնք ժողովրդին հորդորում են մաքրաբարո լինել: Հակոբը նաև ուսուցանել է փրկագնող Մեսիայի գալստի մասին և պատճառներ է թվարկել, թե ինչու ոմանք Իսրայելում չեն ընդունի նրան, երբ որ նա գա: 5–6-րդ գլուխները պարունակում են Հակոբի վկայությունը և մարգարեական մի այլաբանություն Իսրայելի ժողովրդի պատմության և առաքելության վերաբերյալ: 7-րդ գլխում մի պատմություն է ընդգրկված Սերեմ անունով ուսյալ մի խռովարարի մասին, որին Հակոբը հաղթեց աստվածային վկայությամբ: