Սիրտ Տե՛ս նաև Կոտրված սիրտ; Վերստին ծնված, Աստծուց ծնված Մարդու մտքի և կամքի խորհրդանիշը և բոլոր հույզերի ու զգացումների փոխաբերական աղբյուրը: Սիրիր քո Տեր Աստծուն քո ողջ սրտով, Բ Օր. Զ.5 (Բ Օր. Զ.3–7; Մատ. ԻԲ.37; Ղուկ. Ժ.27; ՎևՈՒ 59.5). Տերն իր սրտի համեմատ մի մարդ էր ուզում, Ա Թագ. ԺԳ.14. Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում, Ա Թագ. ԺԶ.7. Նա, ով ունի մաքուր ձեռքեր և անարատ սիրտ, վեր կելնի Տիրոջ սարը և կօրհնվի, Սաղ. ԻԴ.3–5 (2 Նեփի 25.16). Ինչպես որ մարդ սրտում մտածում է, այդպիսին էլ է, Առակ. ԻԳ.7. Եղիան հայրերի սրտերը կդարձնի դեպի զավակները և զավակների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, Մաղ. Դ.5–6 (Ղուկ. Ա.17; ՎևՈՒ 2.2; 110.14–15; 138.47; ՋՍ–Պ 1.39). Երանի նրանց, որ սրտով մաքուր են, Մատ. Ե.8 (3 Նեփի 12.8). Մարդ իր սրտի բարուց կամ չարից է խոսում, Ղուկ. Զ.45. Հետևեք Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ, 2 Նեփի 31.13. Դուք հոգեպես ծնվե՞լ եք Աստծուց և ձեր սրտում զգացե՞լ եք հզոր փոփոխություն, Ալմա 5.14. Տիրոջ համար, որպես զոհ, մատուցեք կոտրված սիրտ և փշրված հոգի, 3 Նեփի 9.20 (3 Նեփի 12.19; Եթեր 4.15; Մոր. 6.2). Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, ՎևՈՒ 8.2.