Արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ: Սուրբ գրքերը հաճախ են խոսում հույսի մասին՝ որպես հավերժական կյանքի ակնկալում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով:
Մենք հույս ունենք համբերությամբ և սուրբ գրքերի միջոցով, Հռովմ. ԺԵ.4 .
Քրիստոսի հարությամբ Աստված մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Ա Պետ. Ա.3 .
Ամեն մարդ, ով այս հույսն ունի, սրբագործում է իրեն, Ա Հովհ. Գ.2–3 .
Դուք պետք է առաջ մղվեք՝ հույսի կատարյալ պայծառություն ունենալով, 2 Նեփի 31.20 .
Տեսեք, որ դուք ունենաք հավատք, հույս և գթություն, Ալմա 7.24 (Ա Կոր. ԺԳ.13 ; Մոր. 10.20 ).
Ես ցանկանում եմ, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին՝ ունենալով մի հույս, որ դուք պիտի ստանաք հավերժական կյանք, Ալմա 13.27–29 .
Եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են, Ալմա 32.21 (Եբր. ԺԱ.1 ).
Հույսը գալիս է հավատքից և դառնում է խարիսխ հոգու համար, Եթեր 12.4 (Եբր. Զ.17–19 ).
Մարդ պետք է հուսա, այլապես նա չի կարող ժառանգություն ստանալ, Եթեր 12.32 .
Մորմոնը խոսել է հավատքի, հույսի և գթության մասին, Մոր. 7.1 .
Դուք պիտի հուսաք, որ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով բարձրացվելու եք դեպի հավերժական կյանք, Մոր. 7.40–43 .
Սուրբ Հոգին ձեզ լցնում է հույսով, Մոր. 8.26 (Հռովմ. ԺԵ.13 ).