Գործեր Մարդու գործողությունները՝ բարի, թե չար: Յուրաքանչյուր անձ դատվելու է ըստ իր իսկ գործերի: Տերը մարդուն հատուցելու է իր գործերի համեմատ, Առակ. ԻԴ.12. Թող ձեր լույսն այնպես շողա մարդկանց առաջ, որ նրանք տեսնեն ձեր բարի գործերը, Մատ. Ե.16 (3 Նեփի 12.16). Նա, ով կատարում է իմ Հոր կամքը, կմտնի երկնքի արքայությունը, Մատ. Է.21. Հավատքն առանց գործերի մեռած է, Հակ. Բ.14–26. Նրանք պետք է դատվեն իրենց գործերի համար, 1 Նեփի 15.32 (Մոսիա 3.24). Մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ կարող ենք անել, 2 Նեփի 25.23. Սովորեցրու նրանց երբեք չձանձրանալ բարի գործերից, Ալմա 37.34. Հարկավոր է, որ մարդիկ դատվեն ըստ իրենց գործերի, Ալմա 41.3. Իրենց գործերով դուք պիտի ճանաչեք նրանց, Մոր. 7.5 (ՎևՈՒ 18.38). Ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, ՎևՈՒ 137.9.