Աչք, Աչքեր Սուրբ գրքերում աչքը հաճախ օգտագործվում է որպես Աստծո լույսն ընդունելու մարդու կարողության խորհրդանիշ: Մարդու աչքը նաև խորհրդանշաբար ցույց է տալիս հոգևոր վիճակ և Աստծո բաների հասկացողություն: Տիրոջ պատվիրանները մաքուր են՝ աչքերը լուսավորող, Սաղ. ԺԹ.8. Հիմարներն աչքեր ունեն, բայց չեն տեսնում, Երեմ. Ե.21 (Մար. Ը.18). Մարմնի լույսն աչքն է, Մատ. Զ.22 (Ղուկ. ԺԱ.34; 3 Նեփի 13.22; ՎևՈՒ 88.67). Երանելի են ձեր աչքերը, որովհետև տեսնում են, Մատ. ԺԳ.16. Ձեր հասկացողության աչքերը կբացվեն, Եփես. Ա.17–18. Վայ իրենց աչքում իմաստուններին, 2 Նեփի 15.21 (Ես. Ե.21). Նրանք սկսեցին ծոմ պահել և աղոթել, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեն, Մոսիա 27.22. Սատանան կուրացրեց նրանց աչքերը, 3 Նեփի 2.2. Ոչ ոք զորություն չի ունենա առաջ բերելու Մորմոնի Գիրքը, եթե դա չարվի Աստծո փառքին նվիրված աչքով, Մորմ. 8.15. Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, ՎևՈՒ 76.12. Լույսը նրա միջոցով է, ով լույս է տալիս ձեր աչքերին, ՎևՈՒ 88.11. Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, ՎևՈՒ 88.67.