Ստել Տե՛ս նաև Ազնիվ, Ազնվություն; Խաբկանք, Խաբել, Խաբեություն; Չարախոսություն Խաբեության նպատակով որևէ կեղծ և ոչ ճշմարիտ հաղորդակցություն: Գողություն մի արեք, իրար մի խաբեք, սուտ մի խոսեք, Ղև. ԺԹ.11. Ստությունն ատում եմ և գարշելի համարում, Սաղ. ՃԺԹ.163. Զզվելի են Տիրոջ համար ստախոս շուրթերը, Առակ. ԺԲ.22. Նրանք իմ ժողովուրդն են, որովհետև չեն ստել, Ես. ԿԳ.8. Դևը ստախոս է և ստության հայրը, Հովհ. Ը.44 (2 Նեփի 2.18; Եթեր 8.25; Մովսես 4.4). Ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն, Գոր. Ե.4 (Ալմա 12.3). Եթե մեկն ասի, թե Սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է, Ա Հովհ. Դ.20. Բոլոր ստախոսները բաժին ունեն երկրորդ մահվան մեջ, Հայտ. ԻԱ.8 (ՎևՈՒ 63.17). Վայ ստախոսին, քանզի նա վայր պիտի գցվի դժոխք, 2 Նեփի 9.34. Շատերը կեղծ վարդապետություն կուսուցանեն՝ ասելով. Ստիր մի քիչ և դրանում ոչ մի վնաս չկա, 2 Նեփի 28.8–9 (ՎևՈՒ 10.25). Պատկերացնո՞ւմ եք, որ կարող եք ստել Տիրոջը, Ալմա 5.17. Դու ճշմարտության Աստված ես և չես կարող ստել, Եթեր 3.12 (Թվ. ԻԳ.19; Ա Թագ. ԺԵ.29; Տիտոս Ա.2; Եբր. Զ.18; Ենովս 1.6). Նա, ով ստում է և չի ապաշխարում, պիտի դուրս գցվի, ՎևՈՒ 42.21. Ստախոսները ժառանգում են թելեստիալ փառքը, ՎևՈՒ 76.81, 103–106. Մենք հավատում ենք ազնիվ լինելուն, ՀՀ 1.13.